Խղճացի տարեց մորս, տարա իմ տուն, իսկ հիմա կարծես փոքր երեխա ունենամ…

Գրեթե բոլոր մարդիկ մի օր կանգնում են ընտրության առաջ. ապրել տարեց ծնողների հետ թե նրանցից առանձին: Եթե ունեք ծնողներ, ուրեմն ձեր բախտը բերել է: Իսկ եթե նրանք ձեզ մոտ են ապրում, ուրեմն ձեր բախտը կրկնակի է բերել:

Շատերի ծնողները բնակվում են ուրիշ քաղաքում: Տարեց տարի նրանց առողջական վիճակը վատանում է, նրանք ծերանում ու թուլանում են: Իսկ վատն այն է, որ մեծանալով՝ հաճախ չեն ուզում ընդունել այդ փաստը և վախենում են հրաժարվել ինքնուրույնությունից:

Մայրիկս որքան հնարավոր էր, հետաձգում էր այն պահը, թե երբ պիտի խոստովանի, որ ինքը էլ չի կարող լինել անկախ՝ ֆինանսական, ֆիզիկական ու բարոյական առումով: Ու մի օր վերջապես կարողացա համոզել նրան տեղափոխվել մեր տուն: Գիտեի, որ այդպես ինձ ավելի հանգիստ կզգամ, խիղճս չի տանջի, որ նա միայնակ է ու բոլորից հեռու:

Խիղճս լռեց, բայց արդյո՞ք ես հիմա ինձ հանգիստ եմ զգում: Մորս՝ մեր տուն տեղափխվելուց հետո կյանքս վերածվեց հանուն ազատության պայքարի: Անազատության նման զգացում չէի ունեցել նույնիսկ այն ժամանակ, երբ երեխաներս դեռ շատ փոքր էին: Մայրիկս ուզում է, որ ես ամբողջ ժամանակ իր կողքին մնամ:

Խնամակալ չի ուզում: Պահանջում է, որ էլ աշխատանքի չգնամ, ասում է՝ ամուսնուդ աշխատածը կբավականացնի: Ինձ երբեմն թվում է, որ ես նորից փոքրացել եմ կամ հակառակը՝ երեխա եմ ունեցել: Մորս ուղեղի ու հիշողության հետ ամեն ինչ կարգին է, ու դրա համար էլ նա հաճախ է նշում, որ այդ ես եմ նախաձեռնել նրա տեղափոխությունը: Ասում է, որ փոքր

ժամանակ ինձ այնքան է խնամել, երբեք դայակ չի պահել, հիմա էլ իմ հերթն է: Բայց չէ որ ես չեմ կարող մոռանալ երեխաներիս, ամուսնուս ու աշխատանքիս մասին: Ծանոթներս ասում են, որ պիտի մի քիչ խիստ խոսեմ հետը, բացատրեմ: Երբեմն այդպես էլ անում եմ, բայց հետո խիղճս տանջում է: Փորձում եմ լինել համբերատար, որովհետև մայրիկս հավերժ չէ… բայց այնքան բարդ է…

Понравилась статья? Поделиться с друзьями: