Լուսինե Թովմասյանը շատ գեղեցիկ լուսանկար է հրապարակել Կիպրոսից

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Կիպրոսում հանգստի ընթացքում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Լուսինեն ծաղկային պրինտով զգեստ է կրում։ Երիտասարդ մայրիկն այն համադրել է ցածրակրունկների հետ։ Լուսինե Թովմասյանը հավաքել է մազերն ու բնական շպար ընտրել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լուսինեն պատկերված էր ամուսնու ու երեխաների՝ որդու ու դստեր հետ։ «Մենք միշտ ինչ-որ տեղ շտապում ենք: Ցանկանում ենք ամեն ինչ հասցնել: Եվ երբեմն պետք չէ ոչ մի բանի մասին մտածել եւ պարզապես ապրել հենց այս պահը, այս օրը»,- հրապարակումը մակագրել էր երիտասարդ մայրիկը։

Понравилась статья? Поделиться с друзьями: