Լուսանկարում հայր ու որդի են… Հոկտեմբերի 8-ին Էդգարը վերջին անգամ խոսեց հոր հետ… Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանն իր էջում գրել է. Լուսանկարի մեջ հայր ու որդի են։ Հայրը՝ Ռևա Դոլուխանյանը, Արցախյան 1-ին գոյամար տի մասնակից է։ Պատ երազմի ժամանակ վի րավորվել և դարձել է 3-րդ կարգի հաշմ անդամ, սակայն դա չի խանգարել տղային դաստիարակել է Մոնթեի ոգով։ Որդին՝

Էդգար Դոլուխանյանը, 44-օրյա պատ երազմի հերոս է։ 2-ն էլ ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից են։ Էդգարը տան միակ որդին էր` Երկու քույրերի միակ եղբայրը։ Պատ երազմի 1-ին օրը, երբ հայրը խոսեց Էդգարի հետ, ասաց. -Մինչև վերջ կկ ռվես, որդիս, ես միշտ հպարտացել

եմ քեզանից, նենց կանես, որ գլուխս բարձր քայլեմ գյուղում։ Սեպտեմբերի երեսունին Էդգարը խո ցեց 1-ին տանկը։ Հոր ուրախությանը և հպարտությանը չափ չկար։ Կնոջը ասել էր. —Էնքան եմ ուզում որդիս մի սխ րանք գործի, հերոս դառնա։ Ինչին ի պատասխան կինն ասել է. -Ինձ հերոս

պետք չի, Աստված եմ կանչում տղաս ողջ -առողջ տուն վերադառնա։ Մինչև հոկտեմբերի իննը Էդգարը խո ցեց ևս երկու տա նկ։ Նա ծա ռայում էր Հադրութում, հակատան կային բրիգադի ավագ օպերատոր էր, ավագ սերժանտ։ Հոկտեմբերի ութին Էդգարը վերջին անգամ

հոր հետ խոսեց։ Հաջորդ 2 օրերին նրանից տեղեկություն չկար։ Հայրը անընդհատ կրկնում էր` մենակ թե գե րի չլինի… Էդգարը զո հվել էր հոկտեմբերի իննին, Կարախանբեյլիի համար մղ վող մար տերի ժամանակ։ Երեք ամիս անց նա պետք է զո րացրվեր… Հոկտեմբերի տասնմեկին Էդգարին

հողին հանձնեցին հայրենի Խնուշինակ գյուղում։ Հոր երազանքն էր Մոնթե անունով թոռ ունենալ ու որդուն տեսնել որպես կայացած և խելացի իրավաբան։ Բայց ավաղ… Այսօր Ռևայի ծնունդն է։ Նա եղավ 50 տարեկան։ Ու առաջին անգամ իր ծննդյան տոնը նշեց առանց տղայի ֆիզիկական ներկայության։ Խախ տվել է կարգն աշխարհի… Էդգարը քսան տարեկան էր։

Понравилась статья? Поделиться с друзьями: