«Լուռ եմ … այսօր…»․ Սոֆի Մխեյանի նոր հրապարակումը

Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է հմայիչ եւ գեղեցիկ կերպարում։ Երգչուհին կրում է վարդագույն երանգի շապիկ, այն համադրել է մուգ երանգի տաբատի հետ։ Երգչուհու կերպարն ամբողջացրել է ակնոցը։ Հրապարակմանը կից Սոֆին գրել է․ «Լուռ եմ … այսօր…»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր լողափին եւ լեռներում սահելիս։ «Իսկ դուք ձմռանն ի՞նչ տիպի հանգիստ եք նախընտրում. ափերի՞ն, թե՞ սարերում: Ես՝ երկուսն էլ։ Այս տարի ստացվեց երկրորդը, բայց չմտածեք, թե «արեւային» նկարներ չունեմ էլի…»,- հրապարակումը մակագրել էր Սոֆի Մխեյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: