Լիկա Սալմանյանն արձագանքել է Գոհար Ավետիսյանի ամուսնալուծությանը․ տեսանյութ

Armlady.am-ը գրում է.

Օրերս դիմահարդար Գոհար Ավետիսյանը ինստագրամյան իր էջում սթորիներ էր հրապարակել՝ ցույց տալով իր կյանքի վերջին տարին, երբ ինքը պայքարում էր ավելորդ քաշի դեմ:

Գոհարի խոսքով՝ նախորդ տարում իրեն հաջողվել է նիհարել 24 կգ՝ հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ: Հիշեցնենք, որ հայտնի դիմահարդարը 2 անգամ վիրահատվել է ՝ նիհարելու հետևանքով կախված մաշկը ձգելու համար:

Հետևելով Գոհարի ինստագրամյան էջին՝ ակնհայտ էր, որ նա շատ զուսպ էր սնվում, անգամ ճանապարհորդելիս նա վերցում էր իր հետ իրեն անհրաժեշտ ուտելիքները:

Գոհարը նաև տեսանյութ էր հրապարակել ինսագրամյան էջում՝ ցույց տալով, թե ինչպես է մի անկյունում լաց լինում, երբ իր աշխատակիցները մեծ հաճույքով ուտում էին տարբեր ախորժելի ուտելիքներ հենց իր աչքի առաջ, իսկ ինքը ստիպված էր լինում փակել բերանը:

«Իմ վիճակը բոլոր տոներին»,- տեսանյութին կից գրել էր Գոհարը: Այս տեսանյութը ինստագրամյան իր էջում հրապարակել էր նաև դերասանուհի Լիկա Սալմանյանը: «Ոնց եմ քեզ հասկանում»,- գրել էր Լիկան:

Понравилась статья? Поделиться с друзьями: