Լիլուի եւ դստեր ջերմ լուսանկարը

Երգչուհի Լիլուն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել, որունցում պատկերված է դստեր՝ Մարիայի հետ։ Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Լիլուն, ով վերջին տարիներին ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, ամառային հմայիչ կերպարում է։

Նա կրում է սեւ զգեստ, որը համադրել է ոճային բարձրակրունկների հետ։ Լիլուն արձակել է մազերը, ընդգծված շպար է նախընտրել։ «Մամայի աղջիկ։ Վերջին նկարի համար գժվում եմ, ոնց որ Սոֆիկ տոտան լինես, Մար», — իրեն հատուկ հումորով հրապարակումը

մակագրել է երգչուհին։ Օրեր առաջ տեղադրված լուսանկարն արվել էր լողավազանում։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ լողազգեստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու առանց շպարի էր։ Մեկնաբանություններում Լիլուն օգտագործել էր «ընտանիք», «հանգիստ» հեշթեգերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: