Լեւոն Արոնյանի սիրելին Իսպանիայից ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել  

Շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանն այս շրջանում սիրելիի հետ Իսպանիայում է՝ Բարսելոնայում: Անիտա Այվազյանը ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել: Դրանց կից նա գրել է. «Մեր սիրո մի էջն ենք գրում Բարսելոնայում»:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Անիտան Ինստագրամի սթորի բաժնում հարց ու պատասխանի ժամանակ կիսվել էր իր և Լևոնի հարաբերությունների զարգացումների և, առհասարակ, շախմատիստի կյանքում հայտնվելու մասին:

Անիտան պատմել էր, որ Լևոնի կնոջ՝ Արիանա Կաոլիի մահվանից հետո Լեւոնին երկար նամակ էր գրել, կիսվել էր իր պատմությամբ, փորձել էր մոտիվացնել նրան: Լևոնը չափազանց շոյվել էր Անիտայի նամակից եւ արձագանքել էր նրան:

Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր, թե ինչպես էր հաղթահարել իր եւ Արոնյանի հարաբերությունների մասին բացասական խոսակցությունները: Անիտան խոստովանել էր, որ մեծ էր եղել սիրելիի աջակցությունը:

«Հաղթահարել եմ հաճախ գիշերները լաց լինելով, արվեստի միջոցով, շատ դեպքերում գրքեր կարդալով, երգելով, մեդիտացիայով զբաղվելով, բնությանը մոտ լինելով եւ փորձելով հասկանալ ու ընդունել նաեւ այն մարդկանց, որոնք

ինձ չեն սիրում: Ամենակարեւորը՝ Լեւոնի՝ ինձ ուժ տալու շնորհիվ ու բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ բարի ու անկեղծ նամակներ էին գրում կամ պարզապես փողոցում մոտենում ու գրկում էին ինձ»,-նշել էր շախմատիստի ընկերուհին:

Понравилась статья? Поделиться с друзьями: