Իրավիճակը կայուն չէ հայ-ադրբեջանկան սահմանին. Փաշինյան

Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակն Արցախում կայուն է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Սակայն ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս անհանգստության, անկայունության օջախներ: Ես այսօր ուզում եմ Ձեզ հետ կիսվել գնահատականներով ու կարծիքներով, թե ինչու և ինչպես է դա տեղի ունենում: Իրավիճակը նաև շատ կայուն չէ Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմանին: Այս թեմայով մենք բազմիցս խոսել ենք: Ուզում եմ ասել, որ այստեղ ևս, ցավոք, ունենք մշտակա անհանգստության օջախ վերջին երկու ամիսներին ընթացքում»,- ասաց Փաշինյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: