Իրանում 160 հայ զ ինվորն երի գտնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Երևանում ԻԻՀ դեսպանությունը հայտարարել է, որ Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Հայտարարության մեջ նշվում է հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»:
shabat.am

Понравилась статья? Поделиться с друзьями: