Իրանի խորհրդարանի 23 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով

Իրանի խորհրդարանի 23 պատգամավորի վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է ռուսական ria.ru-ն՝ հղում անելով Իրանի խորհրդարանի խոսնակի օգնական Աբդոլռեզա Մեսրիին:

Խոսնակը կոչ է արել խորհրդարանականներին սահմանափակել շփումները բնակչության հետ: Այնուամենայնիվ, վերջինիս խոսքով՝ խորհրդարանը շարունակելու է իր աշխատանքը:

Վերջին տվյալների համաձայն՝ փետրվարի 19-ից Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1501 դեպք, որից 66-ը՝ մահվան ելքով, 291 մարդ առողջացել է: Իրանի իշխանությունները կանխատեսել են վարակի հետագա տարածումը:

Понравилась статья? Поделиться с друзьями: