Իրանը մեծ առաջընթաց է գրանցել ԱԹՍ-երի տեխնոլոգիայի ոլորտում

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի օդուժի հրամանատար բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն բանակի ԱԹՍ-երի մասնակցությամբ ընթացող զորավարժության շրջանակներում, նշելով, որ բանակի օդուժը օդային մարտերում հատուկ նշանակություն է տալիս ԱԹՍ-ներին, ասել է. «Ապագայում կհրապարակվեն լավ նորություններ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիայի վերաբերյալ»:

ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին երեքշաբթի օրը Սեմնանում ԱԹՍ-երի մասնակցությամբ ընթացող զորավարժության շրջանակներում ունեցած ելույթում ասել է. «ԱԹՍ-ն կարևոր նշանակություն ունեցող զենք է, որը կարող է արդյունավետ լինել ռազմի դաշտում: Բանակը մեծ հաջողությունների է հասել ԱԹՍ-երի արտադրության ոլորտում»:

Բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարի խոսքերով` բոլոր տեսակի ուղղահայաց և թռիչքուղիներ պահանջող թռչող անօդաչու սարքերի ոլորտում բանակի ցամաքային ուժերը մեծ հաջողություն են արձանագրել:

Իրանի Սեմնան նահանգում մեկնարկել է բանակի տարբեր ստորաբաժանումների հարյուրավոր ԱԹՍ-երի մասնակցությամբ առաջին մեծ զորավարժությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: