Իսկ Դուք գիտե՞ք, թե ովքեր են պատկերված այս լուսանկարներում․ Պատասխանն իսկապես կզարմացնի Ձեզ

Մարդիկ երբեմն տարիների ընթացքում այնքան են փոխվում, որ անհնար է նրանց մանկության լուսանկարներին նայելիս պատկերացնել, որ դա նույն մարդն է։ Դժվար է առաջին հայացքից կռահել, թե ովքեր են այս լուսանկարներում պատկերված փոքրիկները։ Ձեզ ենք ներկայացնում հայ հայտնիների մանկության լուսանկարները։

Արմինե Հարությունյան

23–ամյա մոդել Արմինե Հարությունյանը, որը մեծ ճանաչում ձեռք բերեց աշխարհահռչակ Gucci-ի 2020 թվականի հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո, Instagram–ի իր էջում տատիկի հետ արված արխիվային լուսանկար է հրապարակել։ «Տատիկս, նրա աշխատավայրն ու ես` փոքր տարիքում »,-գրել է Արմինեն` նշելով, որ լուսանկարն արվել է Քոչարի 13 հասցեում գտնվող Նկարիչների շենքում։ Արմինեի հետևորդները լուսանկարը շատ են հավանել, նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել։

Արմենուհի Սուքիասան

Այս փոքրիկ գանգրահեր աղջնակն այժմ իսկական գեղեցկուհի է: Նայելով նրա լուսանկարին, դժվար է ճանաչել ամերիկաբնակ դերասանուհի, դիմահարդար Արմենուհի Սուքիասանին: Բայց ուշադիր զննելու դեպքում, պարզ է դառնում, որ Արմենուհին դեռ մանուկ հասակից առանձնացել է գեղեցիկ ու արտահայտված դիմագծերով:

Զառա Սահակյան

Women’s Club-ի ինստագրամյան էջն ավելի վաղ հրապարակել էր կատակերգու Զառա Սահակյանի մանկության լուսանկարը։
Երկրպագուները միանգամից հեղեղել են լուսանկարի մեկնաբանությունները ջերմ ու դրական խոսքերով:

Ժաննա Բուտուլյան

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը վերջերս զարմացրել էր երկրպագուներին՝ կիսվելով մանկության լուսանկարով։ «Արդեն մարդկանցից հոգնել էի»,- լուսանկարին կից գրել էր նա։

Անի Երանյան

Դերասանուհի Անի Երանյանը վերջերս բավականին շատ է քննադատությունների արժանանում իր նոր ոճային փոփոխությունների համար։ Սակայն անկախ ամեն ինչից, դերասանուհին սիրով շփվում է իր երկրպագուների հետ ու պատասխանում նրանց հարցերին։ Վերջերս նա հրապարակել է իր մանկության լուսանկարներից մեկը։

Գարիկ Մարտիրոսյանն

Понравилась статья? Поделиться с друзьями: