Իսկական հրաշք՝ հայկական ընտանիքում․․․ Միասին բուժվել են քացկեղից և զույգ բալիկներ ունեցել

Քաղցկեղը հաղթահարած ամուսինները զույգ են ունեցել։ Այս մասին հայտնում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնից։ «Այս գեղեցիկ զույգը միմյանց հետ ծանոթացել է դարի չարաբաստիկ հիվանդության դեմ բուժվելու՝

քիմիոթերապիայի ընթացքում։ Իրար ճանաչել, ապա սիրել են կյանքի համար պայքարելու ճանապարհին։ Այնուհետև դիմել են «Շենգավիթ» ԲԿ` ընտանիքը համալրելու նպատակով։ Երկար ու համառ պայքարի և մեր

բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ՝ այսօր նրանց գեղեցիկ ընտանիքը համալրվել է զույգ բալիկների ծննդով` Մարգարի և Նարեի Փոքրիկներին օգնել է լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ «Վերարտադրողական

առողջության կենտրոնի» գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Անի Սիրունյանը, ովքեր ամեն հնարավորն ու անհնարինն արել են այս հրաշքների ծնունդի համար:

Երջանիկ ծնողները երեխաների հետ արդեն տանն են և վայելում են իրենց ընտանեկան երջանկությունը։ Իսկ մենք մաղթում ենք, որ դժվար ճանապարհ անցած յուրաքանչյուր անձ նման հրաշքով փոխհատուցում գտնի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: