Ինչ է կատարվում այս պահին Գեղարքունիքի սահմանին․Գեղամասարի ղե կավ ար  

Լարվածության ամենաբարձր աստիճանն է, պայթյունավտանգ, թշնամին կրակում է, պատասխանում ենք։ Այս մասին Auroranews-ը հետ զրույցում ասել է Գեղամասարի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Ավետյանը նշեց, որ կրակոցները Գեղամասար խոշորացված համայնքի Կութ գյուղի տարածքում են. «Կրակոցներն ինտենսիվ չեն, ազերիները կրակելով փորձում են իրավիճակը լարված պահել: Թշնամին առաջխաղացում չունի, զոհեր կամ վիրավորներ չկան: Ամենացավալին այն, որ գերեվարված տղաներ ունենք»:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: