Ինչ երազանքներ ունեին ծնողները, որոնք մի քանի տարի առաջ նույնպես երջանիկ էին․ «Հրապարակ»

Անհնարին է նման նկար նայելուց չպատկերացնել այն հազարավոր գրեթե մանկահասակ զոհերի ընտանիքները, որոնք մի քանի տարի առաջ նույնպես երջանիկ էին։ Նկարն ինձ հենց նոր ուղարկեց զոհված Արշակի մոր դասընկերուհին՝ Մերի Հայրյանը։

Ես ու Մարգարիտան նույն դասարանում ենք սովորել,- գրում է նա։ Նույն բակում ենք մեծացել։ Արշակի հորեղբայրը նույնպես իմ դասարանից էր։ Մեղրիի Ագարակ քաղաքում էինք ապրում՝ մի դրախտավայրում՝ մայրը՝ Մարգարիտա Բոլյանը և հայրը՝ Սերյոժա Սիմոնյանը։

Երջանիկ ընտանիք էր։ Երկու տղա ունեն, Արշակը փոքրն է։ Մայրը չի աշխատում, հայրը աշխատում է պղնձամոլիբդենային կոմբինատում։ Արշակի անունը դրել են պապի անունով։ Ու մի ակնթարթում խաթարվեց այս ամենը։ ԵՄ դիտորդներ, միջազգային հանրություն, հայտարարություններ․․․

Ժամանակին, հիշում եմ, այգու մեջ չուչել (խրտվիլակ) էին դնում, որ վնասակար թռչունները չգային ու կտցահարեին բերքը, սերմը․ Մի՞թե մեր սահմաններն այսօր դրանով ենք պահում։ Եթե չուչել չեն, ինչու՞ ԵՄ դիտորդներից մեկը ձայն չի հանում։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: