Ինչպիսի խառնվածքի տեր եք, ընտրեք անտառային պատկերը և իմացեք

Իսկ ո՞ր անտառը դուք կընտրեիք։

Անտառ 1

Դուք շատ արդար և անկեղծ մարդ եք և ձեզ համար հեշտ չէ վերականգնել վստահությունը, երբ ինչ-ոև մեկը խաբել է ձեզ։ Դուք ունեք զարգացած ինտուիցիա, դրա համար էլ կարող եք հեշտությամբ կռահել, թե ով է ձեզ խաբում։ Դուք գիտեք, ինչ եք ուզում և ինչ է ձեզ անհրաժեշտ ձեր նպատակին հասնելու համար։ Սակայն ձեզ անհրաժեշտ է թուլանալ և ազատվել պոտենցիալ սթրեսից։

Անտառ 2

Դուք անկեղծ և բարի մարդ եք։ Դուք միշտ պատրաստ եք աջակցել և պաշտպանել ձեր մտերիմներին։ Ուրիշների բարեկեցությունը՝ ձեր գլխավոր մտահոգությունն է և դուք կկատարեք անհրաժեշտ ամեն ինչ, ձեր կյանքում ներդաշնակության և հանգստության զգացումը պահելու համար: Զգույշ եղեք, քանի որ երբեմն դուք պատ եք կառուցում ձեր և արտաքին աշխարհի միջև և այդ պատը կարող է մեկուսացնել ձեզ։ Պատրաստ եղեք փոփոխությունների։

Անտառ 3

Դուք զգացմունքային մարդ եք և ձեր էմոցիաները՝ ձեր ուժն է։ Դուք ունեք շատ թաքնված տաղանդներ, որոնք դուք չեք ընդունում, քանի որ հակված եք ձեզ չգնահատել և չիմանալ ձեր արժեքը։ Հավատացեք ձեզ և պատեք ձեզ սիրով։

Понравилась статья? Поделиться с друзьями: