Ինչպիսի գեղեցիկ Սալսա է պարում Տաշիր Սամոյի կինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նախ նշենք, որ Սամվել Կարապետյանը ծնվել է Հայաստանի Կալինինո (այժմ՝ Տաշիր) քաղաքում։ 1986 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետը։ 1986-1992 թթ. եղել է Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն ու

ավագ տեխնոլոգ։ 1989 թվականին ստեղծում է «Զենիթ» ավտոպահեստամասերի արտադրության կոոպերատիվը, կազմակերպում է նաև կարուձևի արտադրություն։ 1990-ական թվականներին տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաք ու սկսել զբաղվել գործարարությամբ։ 1997 թվականին

ընտրվել է «Կալուգագլավսնաբ» ԲԲԸ-ի նախագահի պաշտոնում։ 1999 թվականին ստեղծել է «Տաշիր» ընկերությունների խումբը, որի կազմի մեջ մտնում են արտադրական և շինարարական ձեռնարկություններ, առևտրի կենտրոններ, մատակարարման և առաքման կազմակերպություններ, հյուրանոցների,

ռեստորանների ու առողջարանների ցանց։ Ներկայումս Tashir Group-ը միավորում է տնտեսության տարբեր բնագավառներում գործող ավելի քան երկու հարյուր ընկերություններ՝ 30 000-ից ավել աշխատակիցներով։ 2006 թվականին ակտիվ մասնակցություն է

ցուցաբերել Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացմանը, որն անցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռոբերտ Քոչարյանի հովանու ներքո։ Տեսեք՝ ինչպիսի գեղեցիկ Սալսա է պարում Տաշիր Սամոյի կինը. Տեսանյութ՝

Понравилась статья? Поделиться с друзьями: