Ինչպես է Երևանում իր ժամանակն անցկացնում Գոհար Ավետիսյանը

Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն այս օրերին Հայաստանում է: Նա տարվա ընթացքում մի քանի անգամ այցելում է Հայաստան տարբեր առիթներով, բայց այս անգամ նա եկել է հանգստի նպատակով:

Երևանում մեկ օր շրջելուց հետո նա գնացել է Սևան՝ իր տատիկին տեսակցության: Ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում նա մի շարք լուսանկարներ և հոլովակներ է հրապարակել՝ ինչպես են նրան դիմավորել

հայրենիքում և ինչպես է անցնում նրա հանգիստը: Նա նաև լուսանկարներ է հրապարակել Երևանի կենտրոնից և լուսանկարներից մեկին կից գրել է. «Երևանում եկավ միտք, որ

ցանկանում եմ վիրահատել քիթս»: Նշենք նաև, որ այս անգամ դիմահարդարը եկել է առանց ընտանիքի: Հիշեցնենք, որ Գոհար Ավետիսյանը ծնունդով մարտունեցի է:

Понравилась статья? Поделиться с друзьями: