Ինչպես Արձագանքեցին Գեր ինե րի Հարազատները` Լսելով Նրանց Վերադարձի Լուրը

Հարազատներից ոմանք լավ լուրը լսելուն պես շտապել են օդանավակայան, ոմանք դեռ չեն հավատում լսածին։ Հայաստան վերադարձած 15 ռազմագե րիների մեծ մասը Շիրակի մարզից են։ Գե րիների հարազատներն իրենց որդիների վերադարձի մասին իմացել են համացանցում տարածված լուրերից կամ հարազատների հեռախոսազանգերից։ Ոմանք այնքան են շփոթված լուրից, որ ուրախությունից ու զարմանքից շփոթվել են։

Sputnik Արմենիան փորձեց կապ հաստատել մի քանի գե րիների հարազատների հետ։ Կամո Սեֆիլյանի մորաքույրը հեռախոսին պատասխանեց զրնգուն ձայնով։ «Բարև ձեզ»–ը լսելուց հետո իմ հարցերի փոխարենը ինքը սկսեց հարցեր ուղղել․

«Բալա ջան, մեր երեխի լավ լուրն ես տալո՞ւ, բերնիդ մեռնեմ, որ իմանամ` որտեղ ես, կգամ, կտեսնեմ քեզ»,- ասում էր կինն ու անվերջ բարեմաղթանքներ տեղում։ Ասում է՝ լուրերից են իմացել, հիմա օդանավակայանի ճանապարհին են։

«Բալես, բա ո՞ր հիվանդանոցն են տանելու»,- շարունակում էր մեկը մյուսի հետևից հարցեր տալ երջանկացած կինը։ Ալբերտ Պետրոսյանի եղբայրը՝ Էդուարդն էլ նշեց․

«Արդեն օդանավակայանի մոտ կանգնած ենք, սպասում ենք մեր լսած լավ լուրը մեր աչքերով տեսնելու, համոզվելու»։ Վոլոդյա Հակոբյանի եղբայրը՝ Կարենը, լուրեր էր լսել, թե գեր իներ են վերադառնում, նրանց թվում եղբայրն էլ կա, բայց դեռ չէր հավատում, ուզում էր իր աչքերով տեսնել։ Երբ լսեց՝ ցուցակը Sputnik Արմենիան է հրապարակել, հաստատ է, Վոլոդյան գալիս է, ուրախությունից կարկամեց։

«Արդեն ինքնաթիռն օդո՞ւմ է, թե՞ նոր պետք է թռնի»,- հարցրեց Կարենը։ Երբ լսեց, թե օդում է, ուր որ է՝ վայրէջք կկատարի, շտապեց անջատել հեռախոսը, որ ճանապարհը ընկնի օդանավակայան՝ եղբորն իր աչքերով տեսնելու։ Արմեն Պողոսյանի եղբայր Էդուարդն էլ արդեն օդանավակայանի մոտ կանգնած էր։ Ասաց՝ չէին սպասում նման լավ լուրի, ուրախությունից բառեր էլ չեն գտնվում։

Понравилась статья? Поделиться с друзьями: