Ինչեր կարելի է անել ատամի մածուկով․ սա կհետաքրքրի շատերին

News17Daily-ն գրում է․ Դուք պարզապես կզարմանաք: Սովորաբար, մարդիկ ատամի մածուկն օգտագործում են միայն մեկ բանի համար։ Բայց ատամի մածուկը օգտակար է շատ այլ բաների համար ևս: Այն արագ չորանում է և ներծծում շրջակա միջավայրի խոնավությունը: Այն նաև հզոր բծեր մաքրող միջոց է և կարող է օգտագործվել այնպիսի բաների համար, որոնք չեք էլ պատկերացնում: 1. Արծաթ․ Երբ արծաթը մգանում է, հատուկ ապրանքներ օգտագործելու անհրաժեշտություն չկա:

Բացեք լոգարանում պահարանը և վերցրեք մի քիչ ատամի մածուկ: Քսեք արծաթին և կտեսնեք, թե այն ինչպես կփայլի: 2. Մեքենայի լուսարձակներ․ Մաքրման կարիք ունեն ոչ միայն մետաղական մասերը: Առնվազն ժամանակ առ ժամանակ պետք է ուշադրություն դարձնել լուսարձակների մաքրությանը: Եվ դրա համար ավելի լավ բան չկա, քան ատամի մածուկը: Պարզապես քսեք այն սպունգի վրա և մի փոքր շփեք այն:

3. Հին դաշնամուրի ստեղներ․ Ատամի մածուկը դաշնամուրի ստեղներին կվերադարձնի իրենց երիտասարդությունը: 4. Կոշիկներ․ Ատամի մածուկը կվերացնի կեղտը պլաստմասե կամ սինթետիկ գործվածքների կտորներից, հատկապես կոշիկներից: 5. Ակնոցներ․ Հատկապես հետաքրքիր է այն փաստը, որ այն թունավոր չէ և կարող է շատ բանի վրայից բծեր հեռացնել:

Понравилась статья? Поделиться с друзьями: