Իննայի, Գոշի, Նազենիի եւ Սոֆիի պատահական հանդիպումն ու համատեղ հանգիստը

Հանգստյան շրջանը վաղուց մեկնարկել է, իսկ հայկական շոու-բիզնեսի ամենաաշխատասեր հայտնիներից մի քանիսն արդեն մեկնել են իրենց վաստակած հանգստին։

Նազենի Հովհաննիսյանը մի քանի օր է՝ կիսվում է Շարմ Էլ-Շեյխից իր գեղեցիկ հրապարակումներով։ Դերասանուհի Իննա Խոջամիրյանի ինստագրամյան հրապարակումից էլ պարզ է դառնում, որ ինքն ու Գոշը եւս այնտեղ են, եւ

հասցրել են հանդիպել Նազենի Հովհաննիսյանին եւ Սոֆի Մխեյանին։ «Հավաքում ենք լավ հիշողություններ»,-համատեղ լուսանկարները մեկնաբանել է Իննան։

Լուսանկարի ներքո Նազենին մեկնաբանել է,-«Շատ համով ու քաղցր մարդիկ․ միշտ համարձակ գաղափարներով ու նպատակային Իննան։ Ինչ լավ է, որ երբեմն լինում են պատահական հանդիպումներ»։

Թեեւ Իննա Խոջամիրյանն ու Գոշ Հակոբյանը չեն սիրում խոսել իրենց հարաբերությունների մասին, սակայն ամիսներ առաջ Գոշն ինստագրամյան իր էջում հաստատեց իրենց՝ միասին լինելը։ Իր ծննդյան օրը դերասան-երգիչը իր եւ Իննայի համբույրի լուսանկարն էր հրապարակել։

NEWS.am STYLE

Понравилась статья? Поделиться с друзьями: