Ինձ ոչ ոք չի шսել, որ որդիս զп հվել ш…

Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքից բանակ զո րակոչված Արզուման Շմավոնյանը զ ո հ վեց հոկտեմբերի 28-ին: Հունվարի 21-ին նա կդառնար 20 տարեկան․․․ «Ինքն էր պա տերազմում, բայց հենց ինքն էլ ուժ էր տալիս, չգիտեի, որ վերջին անգամ եմ խոսում հետը, վերջինը․․․»Հենց հոկտեմբերի 28-ի վաղ առավոտյան էր մայրը՝ Հասմիկ Բարսեղյանը, նրա հետ խոսել: Մոր խոսքով՝ որդու ձայնը շատ հոգնած էր, ամբողջ ընթացքում մի քանի բառ է կրկնել ընդամենը․

«Անընդհատ ասում էր՝ մա՛մ, չնեղվես, քեզ պինդ պահի, պապային ու Ծերունին ասա, որ չեմ կարա զանգեմ, մենակ ձեզ պինդ պահեք, ես ձեզ եմ պա շտպանում։ Տղան բանակի նկատմամբ հատուկ սեր է ունեցել դեռ մանկուց, նույնիսկ մանկական խաղալիքներն էին զի նվորական․ ամենասիրածը՝ տա նկն էր և, ոչ գիտակցաբար, մտքում պահածն իրականություն դարձավ: Նա զո րակոչվեց Արցախի Մարտունի զո րամաս և դարձել զո րամասի լավագույն տա նկիստներից մեկը

«Շատ լավ տրամադրվածությամբ գնաց բանակ։ Անընդհատ ինձ էր հանգստացնում, մա՛մ, երկու տարի ա էլի, կծառայեմ հետ կգամ։ Ինքը հենց սկզբից էլ Ղարաբաղում էր ուզում ծառայել, ասում էր՝ իսկական տղեն պետք ա Ղարաբաղում ծառայի, որ էդ ամեն ինչը տեսնի ու զգա։ Ոչ մի բանից չէր վախենում, էսքան ժամանակ ոչ մի բողոք չի ունեցել, անգամ էդ չարաբաստիկ պատերազմի ժամանակ բան չէր ասում մեզ, երբ հարցնում էինք, իր համար ամեն ինչ լավ էր»,- Forrights-ին պատմում է տիկին Հասմիկը՝ հայացքը որդու լուսանկարից չկտրելով:Երբ պա տերազմը սկսվեց, Արզումանն արդեն զի նվորական ծա ռայության մեջ էր․․․

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան տիկին Հասմիկն իր ամենօրյա աշխատանքին է եղել, երբ հարևաններից մեկը հայտնել է, որ Արցախում պա տերազմ է սկսվել։․ «Ոտքերս թուլացան, միանգամից զանգեցի Արզումանիս, կողքից կր ակոցներ էր լսվում, բայց ինքն ինձ հանգստացնում էր, թե՝ ամեն ինչ նորմալ ա, ես քեզ կզանգեմ։ Ինքն անընդհատ մեր վրա էր ջղ այնանում, ասում՝ ինձ մի՛ կանչեք, մի՛ ասեք՝ արի, մարդը լավ անուն պետք ա թողնի, ես հո ազգի դա վաճան չեմ տղերքին մենակ թողնեմ փախնեմ»,- արցունքն աչքերին վերհիշում է մայրը։Հոկտեմբերի սկզբին Արզումանը վի րավորվում է: Հոսպիտալում պառկած լինելով ծնողին համոզում է, որ լավ է, իր հետ ոչինչ չի եղել։ Նրան տեսակցելու է մեկնում եղբայրը՝ Ծերունը, համոզելով օգտվել հրամանատարության կողմից տրամադրած «մայրական խնամք» արձակուրդից և իր հետ վերադառնալ տուն։ Որպես այլընտրանք՝ եղբայրն առաջարկում է իր փոխարեն շարունակել ծառայությունը, միայն թե Արզումանը գնա․ սակայն, ապարդյուն։Հոսպիտալում յոթ օր զի նծառայողին գրեթե ստիպելով են պահել, որ պատշաճ բուժում ստանա, սակայն ոտքի ծանր ցավով Արզումանը վերադարձել է առաջնագիծ, քանի որ իր գործին լավ տիրապետող տա նկիստ էր անհրաժեշտ զո րքին։ Արզումանը զ ո հ վեց հոկտեմբերի 28-ի գիշերը, ընտանիքն այդ մասին տեղեկացրել են հաջորդ օրը, բայց ինչպես բոլոր մայրերը, կանխազգացել է որդու մ ա հը:

«Էդ օրը շատ անհ անգիստ ենք եղել ամբողջ ընտանիքով, գիշերը երկու անգամ վեր եմ թռել Արզիս ձենից։ Առավոտյան ամուսինս ավտոմեքենայով Ռուսաստան էր գնում, բայց ճանապարհին մեքենան փչացել էր ու ճանապարհը մնացել կիսատ։ Վայենկոմատից զանգել իրեն էին ասել լուրը, եկավ տուն, նայեց աչքերիս ու իր դեմքից ես ամեն ինչ հասկացա․․․Ինձ ոչ ոք չի ասել, որ որդիս զոհվել ա․․․»։Կյանքը՝ Արզումանից հետո, կանգ է առել

Շմավոնյանին պատկանող մեծ տան մեջ մի սենյակ ամբողջությամբ Արզումանին է նվիրված։ Նրա մահճակալն ամբողջությամբ «ծածկված էր» մանկության, պատանեկության և բանակի լուսանկարներով։ Գլխամասում ՀՀ դրոշն էր կախված, ներքևում՝ Արզումանի մեծ նկարն էր, որի մի անկյունում մայրը որդու սիրելի քաղցրավենիքներն էր դրել․․․Կյանքը Արզումանից հետո կանգ է առել Շմավոնյանների համար։ Որդու մ ա հից հետո 40-ամյա տիկին Հասմիկի մազերը միանգամից են ճերմակել, երբեմնի աշխույժ և կենսախինդ կինն այժմ շատ է պարփակվում, նստում որդու նկարի մոտ և ժամերով զրուցում նրա հետ։ Թեև ևս մեկ որդի ունեն, սակայն Արզումանի տեղը բաց է և՛ տանը, և՛ ծնողների սրտում։

Եղբոր կո րուստը ծանր է տանում նաև Ծերունը։ Չնայած երկու տարվա տարիքային տարբերությանը և հակառակ բնավորություններին, եղբայրները շատ կապված են եղել․ «Ինձ մենակ թողեց․․․»։Հետմահու մեդալ․ «Անտեսել են մեր երեխեքին, հիմա ուզում են լավամա՞րդ դուրս գալ» Օրեր առաջ ընտանիքին է այցելել Արզումանի հրա մանատարը։ Մայրը չի ողջունել նրա այցը, ծնողների աչքին չի երևացել նաև Պա շտպանության նախարարության զանգն այն մասին, որ առաջիկայում հետմ ահու մեդալ են հանձնելու որդուն․

«Չեն կոնկրետացրել, թե ինչ մեդալի ա ներկայացվել, բայց ասեցին, որ բատալյոնի ամենալավ տա նկիստներից մեկն ա եղել։ Պա տերազմի ընթացքում մի քանի անգամ շրջա փակման մեջ է եղել, կարողացել ա դուրս գալ և օգնել զո րքին։ Անտեսել են մեր երեխեքին, հիմա ուզում են լավամա՞րդ դուրս գալ։ Էդ նույն հրամ անատարությունն էր նստում հաց ուտում, զի նվորին ուղարկում՝ թաց տեղը քնելու, էլ որն ասեմ․․․Ինձ ոչ հե րոս էր պետք, ոչ՝ մեդալ, թող իմ տղեն հետ գար»։ Տիկին Հասմիկի համար ծանր է եղել նաև նոյեմբերի 9-ը, երբ եռակողմ համաձայնագիրը կնքվեց։ Նրա համար անընդունելի էր տարածքների հանձնումը, հուզվում է, վրդովվում. «Թուրքի հո՞ղն էր պահել, իրա՞ համար ա կյանքը տվել»։ Ռոզա Վարդանյան

Понравилась статья? Поделиться с друзьями: