«Ինձ հետաքրքիր է․ ո՞վ ա այդ տղամարդը, որ պետք է հեղաշրջում անի Հայաստանում»․ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

22 հուլիս 1988թ․ Արխիվային տեսանյութ, որտեղ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ժամանակ հայտարարում է․ «Ինձ հետաքրքիր է․ ո՞վ ա այդ տղամարդը, որ պետք է հեղաշրջում անի Հայաստանում»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 1954 թվականի օգոստոսի 31-ին ծնվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ստեփանակերտ քաղաքում, որոշ տվյալների համաձայն՝ Ասկերանի շրջանի Դաշբուլաղ գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։ 1971 թվականին սկսել է աշխատանքային գործունեությունը Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։ Եղել է հավաքող-փականագործ, այնուհետև՝ ինժեներ-մեխանիկ։
1972-1974 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1977-1982թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։

1980 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզիի կոմերիտական ու կուսակցական մարմիններում։1988 թվականի փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից։ Անդամակցել է «Կռունկ» կազմակերպությանը, որի լուծարումից այնուհետև հիմնադրել և գլխավորել է «Միացում» կազմակերպությունը։ Առաջիններից է եղել, որ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու պաշտպանության համակարգի ձևավորման պատասխանատվությունը։

1989 ու 1990 թվականներին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, այնուհետև Գերագույն խորհրդի նախագահության անդամ։
1991 թվականին ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

1992 թվականի օգոստոսին, երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռոբերտ Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի ու ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Բոլոր ուժերի կենտրոնացումն և Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակահատվածում հնարավոր են դարձրել բեկումը ռազմական գործողություններում։

Տեսանյութը՝ ստորև.

Понравилась статья? Поделиться с друзьями: