Ինձ կարող է ներել միայն Աստված. Սերժ Սարգսյան

«Ինձ միայն Աստված կարող է ներել, ուրիշ ոչ մեկը»։ Այսպես արձագանքեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանն իրեն ներե՞լ է իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելու և 2013-ին նախագահի պաշտոնին երկրորդ անգամ առաջադրվելու համար։

Մեր հարցին, թե «Հայաստան» դաշինքի հետ համագործակցության հնարավորություն տեսնու՞մ է, Սարգսյանն արձագանքեց․ «Ընտրություններն անցնելուց հետո դրա մասին կխոսենք»։

Հարցին՝ իր կարծիքով՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանին սատարում, և ոչ իրեն, Սարգսյանն արձագանքեց՝ այդ հարցը Կարապետյանին է պետք է տալ, ապա հավելեց․ «Այդտեղ ի՞նչ ողբերգություն եք տեսնում կամ անտրամաբանական բան»։

Понравилась статья? Поделиться с друзьями: