Իմ 17 տարվա ամուսնական տարիների ընթացքում սկեսուրս իմ հանդեպ ատելությամբ է լցված եղել…

Արդեն 17 տարի ամուսնացած եմ։ Այս բոլոր տարիների ընթացքում սկեսուրս իմ հանդեպ ատելությամբ է լցված եղել։ Ինչպես կարողանում՝ բամբասում էր իմ մասին, երեխաներիս ասում, որ հայրն իրենց շուտով կլքի, ամուսնուս միշտ իմ դեմ էր տրամադրում։

Ես այնքան շատ եմ արտասվել նրա պատճառով, այնքան անքուն գիշերներ եմ անցկացրել, մտածմունքներն ու ցավը ինձ հանգիստ չէին տալիս։

Իսկ վերջերս էլ սկոսուրիս մետ ինսուլտ եղավ։ Նրա մարմնի կեսն այժմ անշարժացած է։ Նա ոչ մի բան չի կարողանում ինքնուրույն անել, տեղից բոլորովին չի շարժվում։ Իսկ հիմա նա պետք չէ հարազատ աղջկան, ով զբաղված է իր գործերով և ընտանիքով։ Ամուսինս էլ պահանջում է, որ մոր խնամքը ես վերցնեմ ինձ վրա, իսկ ես չեմ ուզում։

Ինչու՞ պիտի ես օր ու գիշեր խնամեմ մի կնոջ, ով պետք չէ նույնիսկ հարազատ դստերը, ով այդքան տարի թունավորել է իմ կյանքը։ Ես առաջարկեցի վաճառել սկեսուրիս բնակարանը և այդ գումարով հատուկ մասնագիտացված հիվանդանոցում նրա համար բուժում ապահովել։ Բաց ոչ մեկ չի ուզում այդպես։ Տալս ասում է, որ մոռանամ բնակարանի մասին։ Իհարկե, նա իր ժառանգության մասին է մտածում։

Ինձ վրա ճնշում են գործադրում, որ ես պիտի, պիտի ու պիտի․․․ Բայց ինչի՞ համար։

Երեկ ես առաջարկեցի իմ պայմանը․ սկեսուրս տունն ինձ նվիրատվություն է անում, բայց կոնկրետ ինձ, ոչ թե երեխաներիս, ես էլ նրան պատշաճ խնամում եմ մինչև լիարժեք ապաքինվելը, իսկ դա կարող է տարիներ տևել։ Իսկ ինձ ասացին, որ դա անամոթություն է։

Իսկ մի՞թե անամոթություն չէ հարազատ մոր պատասխանատվությունն ուրիշների վրա գցելը։ Չէ որ ես հրաժարվում եմ նորմալ կյանքից, համաձայնվում եմ այդ կնոջը խնամել նորածին երեխայի պես՝ աչք փակելով այն բոլոր վատությունների վրա, որ ստացել եմ նրանից 17 տարի շարունակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: