«Իմ կինն օգնում է իրականացնել մեր քաղաքական թիմի տված խոստումները». Հայկ Մարության

Թե՛ իմ կինը, թե՛ իմ ընկերներն օգնում են իրականացնել մեր քաղաքական թիմի տված խոստումները: Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հարցին՝ «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվե՞լ է արդյոք իր կնոջ հետ կապված հարցը, Մարությանը պատասխանեց, որ ինքը չի խոսի այն մասին, թե ինչ է քննարկվել փակ նիստերում:

«Ինչ վերաբերում է նշանակումներին, ապա Հայաստանում ոչ ոք չի կարող միջամտել այդ հարցերին, եթե իրավասու չէ, եւ մարդկանց այս կարգին են դասվում նաեւ իմ մտերիմները: Իմ կինը եւ նրա ընկերները Երեւանի համար զրոյից դրամաշնորհային ծրագիր են գրել՝ 5,3 մլն եվրո արժեքով, կապված վտանգավոր թափոնների հետ: Այն դեպքում, որ Երեւանն այդ դրամաշնորհին արժանացել է մյուս քաղաքների հետ մրցույթում: Սրա հետ կապ չունի ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ Կառավարությունը: Մենք վերջերս այդ ծրագրի իրականացման մասին հուշագիր ենք ստորագրել ԵՄ-ի հետ»,- պարզաբանեց նա:

Հայկ Մարությանը հավելեց, որ քաղաքին բոլորն են օգնում, ով կարողանում է, եւ այս ավանդույթը ոչ միայն չի դադարի, այլեւ պետք է շարունակվի:

«Եթե կա որեւէ մեկը, այդ թվում՝ իմ կինը կամ ընկերը, որ օգնում է Երեւանին, ապա, ապա այդ մարդը խնդիրներ ունի ոչ այնքան ինձ հետ, որքան քաղաքի»,- ամփոփեց քաղաքապետը:

Понравилась статья? Поделиться с друзьями: