Իմբիրը հրաշքներ կգործի ձեր օրգանիզմի հետ․ ահա, թե ինչպես

Իմբիրը (կոճապղպեղ) շատ հայտնի բաղադրիչ է ասիական խոհանոցում: Սակայն, բացի դա այն օժտված է բուժական հատկություններով, որոնք գնահատվել ու կիրառվել են հարյուրավոր տարիներ շարունակ:

Իմբիրի կիրառումը կարող է շատ օգտակար լինել ձեր օրգանիզմի համար: Այն՝

  • Լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը
  • Լավացնում է նյութափոխանակությունը

  • Ազատում է սրտխառնոցից
  • Թեթևացնում է ցավը
  • Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը

  • Պայքարում է բորբոքումների դեմ
  • Լավացնում է ուղեղի աշխատանքը
  • Նվազեցնում է ինֆարկտի և ինսուլտի վտանգը

  • Օժտված է հակաքաղցկեղային հատկություններով

Բուժական նպատակներով ամենաշատը կիրառվում են իմբիրի արմատները, քանի որ դրանք ավելի սննդարար են և հարուստ են օգտակար հատկություններով: Այն կարող եք օգտագործել չորացրած, փոշենման, թարմ, որպես յուղ և հյութ: Այս հոդվածում մենք ձեզ կպատմենք, թե ինչու է հարկավոր օգտագործել իմբիր ամեն օր:

Իմբիրն ունակ է նվազեցնել ցավը

Համաձայն վերջին հետազոտությունների, որ անցկացվել են Ջորջիայի համալսարանում, իմբիրի ամենօրյա օգտագործումը թեթևացնում է մկանային ցավերը 25%-ով: Բացի այդ այս հրաշք արմատները կոգնեն ձեզ դաշտանային ցավերի ժամանակ:

Իմբիրը կարող է նվազեցնել խոլեստերինի մակարդակը

Բրիտանացի գիտնականները անցկացրել են 45-օրյա հետազոտույուններ, որում մասնակցում էին 80-ից ավելի հիվանդներ խոլեստերինի բարձր մակարդակով: Նրանք ամեն օր ընդունել են 3 գրամ աղացած իմբիր: Հետազոտության արդյունքներն ուղղակի ապշեցնող են եղել: Բոլոր փորձարկում անցնողների խոլեստերինի մակարդակը նորմային համաատասխան էր:

Понравилась статья? Поделиться с друзьями: