Իմաստուն առակ ավանակի ու ջրհորի մասին․․․Սա պետք է կարդան և դասեր քաղեն բոլորը

Այդպես է նաև իրական կյանքում․ Իմաստուն առակ ավանակի ու ջրհորի մասին․․․Սա պետք է իմանան և դասեր քաղեն բոլորը։Մի անգամ ավանակն ընկավ ջրհորը և սկսեց բարձրաձայն աղաղակել, որպեսզի իրեն դուրս հանեն ջրհորից:Տերը, լսելով նրա ձայնը, վազեց ջրհորի մոտ և

անհույս թափահարեց թևերը. ավանակին ջրհորից հանել հնարավոր չէր: Ու նա մտածեց, որ իր ավանակն արդեն ծեր է, իսկ ջրհորն էլ համարյա ցամաքել, ուստի կարող է գնել ավելի երիտասարդ ավանակ, իսկ ցամաքած ջրհորի փոխարեն կփորի նորը: Ու նա որոշեց ջրհորը լցնել հողով,

միանգամից և ջրհորը կփակվեր, և ավանակը կթա ղվեր այդ հորում: Առանց երկար մտածելու` նա կանչեց հարևաններին, և նրանք սկսեցին հող լցնել ջրհորը: Ավանակը միանգամից հասկացավ բանն ինչումն է ու սկսեց ավելի բարձր գոռալ, բայց մարդիկ նրա վրա ուշադրություն

չէին դարձնում: Սակայն որոշ ժամանակ անց նա լռեց:Երբ տերը կռացավ դեպի ջրհորը , տեսավ , որ յուրաքանչյուր բահ հողը, որն ընկնում էր ավանակի մեջքին, նա թափ էր տալիս մեջքից, անուհետև ոտքերով տրորում ու պնդացնում:

Որոշ ժամանակ անց ի զարմանս բոլորի այդպես ավանակը կարողացավ դուրս գալ ջրհորից: Այդպես է նաև կյանքում: Յուրաքանչյուր ծանրություն ու դժվարություն հնարավոր է թոթափել սեփական մեջքից ու հենց այդ ծանրությունն հաղթահարելով` էլ ավելի բարձրանալ:

24zham.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: