Իմաստուն առակ՝ անցյալի, ներկայի և ապագայի մասին․․․

Երեք իմաստուններ վիճում էին ու փորձում հասկանալ, թե որն է մարդու համար ավելի կարևոր՝ նրա անցյալը, ներկան թե ապագան։ Ծերունիներից մեկն ասաց․

—Իմ անցյալն ինձ դարձնում է այն մարդը, որը ես հիմա կամ։ Ես կարողանում եմ անել այն, ինչ սովորել եմ անցյալում։ Ես հավատում եմ ինքս ինձ, իմ ուժերին, քանի որ նախկինում կարողացել եմ անել այն ամենը, ինչ ձեռնարկել եմ։

Ինձ դուր են գալիս այն մարդիկ, ում հետ նախկինում ընկերացել եմ, ում կողքին ինձ լավ եմ զգացել։ Ես տեսնում եմ ձեր ժպիտները ու հասկանում, որ պատրաստ եք վիճել ինձ հետ, քանի որ համաձայն չեք։

—Իսկ դրա հետ համաձայնվել հնարավոր չէ, -ասաց մյուսը, — եթե դու իրավացի լինեիր, մարդը ստիպված կլիներ ողջ կյանքն անցկացնել անցյալում ձեռք բերված սովորությունների սարդոստայնի մեջ խճճված։ Կարևոր չէ, թե ես այս պահին ինչ գիտեմ ու ինչ եմ կարողանում․

ես կսովորեմ այն, ինչն ինձ պետք կգա ապագայում։ Ապագայի մասին իմ պատկերացումներն ավելի ռեալ են, քան թե անցյալի մասին հիշողություններս։ Ինձ ավելի հետաքրքիր է, թե հետո ինչպիսի մարդկանց հետ կծանոթանամ։ Հին ծանոթներիս մասին հիշելը ոչ մի բավականություն չի պատճառում, քանի որ ամեն ինչ գիտեմ։

—Բայց դուք կարևոր մի բանի մասին եք մոռացել, —միջամտեց երրորդ իմաստունը, — անցյալն ու ապագան գոյություն ունեն միայն մեր մտքերում։ Անցյալ ԱՐԴԵՆ չկա, ապագան ԴԵՌ չկա։ Ու անկախ նրանից, թե դուք վերհիշում եք թե երազում,

որևէ մի բան կարող եք անել միայն ներկայում։ Կյանքը փոխել կարող եք միայն հիմա, այլ ոչ թե անցյալում կամ ապագայում։ Ապագա կարող է չլինել, իսկ անցյալն արդեն չկա։ Ապրեք ներկայով, միայն ներկա ժամանակը կարող է երջանկացնել ձեզ։

Понравилась статья? Поделиться с друзьями: