Ի՞նչ վիճակում է գե րությունից վերդարձած 21-ամյա արցախցին

Ինչպես հայտնի է օրերս ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել նոյեմբերի քսաներեքին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված Արցախի Հանրապետության քաղաքացի Միհրան Մուսայելյանը:

Վերջինիս առողջական վիճակի մասին ArmLur.am-ը զրուցել է նրա հոր՝ Էռնեստ Մուսայելյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց, որ որդին դեռ գտնվում է բժիշկների հսկողության տակ:

«Դեռ սթրեսի մեջ է, գե րի ընկածը ոնց է լինում, կամաց-կամաց ապաքինվում է: Մարմինն կապ տած տեղեր կան, բայց կո տրվածքներ չունի: Դեռ նորմալ գիտակցություն էլ չունի, եսիմ է…»,-նեղսրտած ասաց նա:

Հիշեցնենք, նոյմեբերի 23-ի վաղ առավոտյան ԱՀ ազգային անվտանգության ծա ռայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված

միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զի նված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգե լանքի:

Понравилась статья? Поделиться с друзьями: