Ի՞նչ եղանակ է սպասվում Երևանում և մարզերում

Դեկտեմբերի երեքին ՀՀ-ում սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերային ու առավոտյան ժամերին ավտոճանապարհներին լեռնային ու նախալեռնային շրջաններում կդիտվի մերկասառույց։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, երկուսից հինգ մ/վ։ Օդի ջերմաստիճանը հիմնականում գիշերը կնվազի հինգից յոթ աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +4 + 6: Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակի մարզում գիշերը՝ -15-20, ցերեկը՝ 0-5, Կոտայքի լեռներում՝՝ գիշերը՝ -10-14, ցերեկը՝ 0-2, Կոտայքի նախալեռներում՝՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +3 + 5, Սեւանի ավազանում՝՝ գիշերը՝ -10-14, ցերեկը՝ 0-3, Լոռիում՝՝ գիշերը՝ -13-16, ցերեկը՝ -2 + 3, Տավուշում՝՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ + 2 + 5, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -12-16, ցերեկը՝ զրոյից չորս, Արագածոտնի նախալեռներում՝՝

գիշերը՝ -3-6, ցերեկը՝ + 4 + 6, Արարատի մարզում՝՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +5 + 7, Արմավիրում՝՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +5 + 7, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -8-11, ցերեկը՝ զրոյից երեք, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ զրոյից չորս, ցերեկը՝ +5 + 7, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ զրոյից երեք, ցերեկը՝ + 7 + 10, Սյունիքի նախալեռներում՝՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ + 2 + 6, Արցախում՝ գիշերը՝ զրոյից երեք, ցերեկը՝ + 7 + 10։

Понравилась статья? Поделиться с друзьями: