Ժպիտը դեմքին գալիս էր, ես իրեն հարց տվեցի ինքը ար համ արհ եց, գնաց ու… Եռ աբլ ուր ում տեղի ունեցած մի ջադ եպի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Մայիսի իննին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որդու՝ Լևոն Քոչարյանի հետ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ինչից հետո արդեն համացանցում տեսանյութ տարածվեց, որում պատ երազմում զո հված կամավորներից մեկի մայրը վի րավորական խոսքեր էր հնչեցնում նրա հասցեին: Ավելի ուշ կարծիքներ հնչեցին, որ նա զո հվածի մայր չէ և այդ ամենը բեմադրված է եղել իրականում: Իրավաբան.net-ը կապ հաստատեց այդ կնոջ հետ, ով Արցախյան պատ երազմում զո հված կամավորական Սուրեն Բաբայանի

(Կապավոր Կյաժ) մայրն է՝ Գալինա Բաբայանը: «Որ ինքն ինձ չարհամարհեր, ես իրեն չէի վի րավորի: Ժպիտը դեմքին հեռվից իջնում էր: Իրեն հարցրեցի՝ Ինչո՞ւ Աղդամի տղերքին տարաք Շուշի, շրջափ ատման մեջ գցեցիք, սնա յպերները խ փեցին, ասաց՝ գնացեք մե ղավորին հարցրեք»,- Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած զրույցի մասին ասաց Գալինա Բաբայանը: Ապա Խոսակցությանը միջամտել է Լևոն Քոչարյանը, ասել է, որ ինքն էլ է առաջնագծում եղել պատ երազմի օրերին. «Ասացի՝ ես քեզ հարց չունեմ

տալու, ես քո հորն եմ հարցնում՝ թող բարի լինի կանգնի, պատասխանի»,-ասաց նա: Զո հվածի մայրը նշեց, որ ինքը այդ հարցը կտար յուրաքանչյուրին, այդ թվում՝ նաև Նիկոլ Փաշինյանին: Պարզապես այդ պահին Ռոբերտ Քոչարյանն է անցել ու նրան է հարցրել: Տիկին Բաբայանն ասում է, որ վի րավորվել է նախագահի քմծիծաղից: «Որ ինքը գնաց, ես անպատվել եմ, շատ տեղին եմ արել, ես չեմ ափսոսում, թեկուզ ինձ սպա նի: Եթե կանգներ ինձ հետ խոսեր ես չէի անի նման բան»,-նշեց նա: Գլինա Բաբայանը պատմեց, որ չորս երեխա ունի՝ երեք որդի և դուստր: Որդիներից Սուրենն ու Անդրանիկը 2020 թվականի սեպտեմբերի 28-ին մեկնել

են մասնակցելու պատ երազմին: Սուրեն Բաբայանը ծնվել է 1989-ի ապրիլի 3-ին: 2008 թվականին ծառայել է Եղնիկներում, եղել է հրե տանային դի վիզիոնի կապավոր: «Կյաժս գնաց Աղդամ (Ակնա), Անդոս՝ Հադրութ: Կյաժս 42 օր մնացել է Աղդամում: Վերջին անգամ իր հետ խոսել եմ նոյեմբերի հինգին, զգում էի,որ արդեն անհանգիստ է, ասաց՝ մերս հաջողություն քեզ, ես գնում եմ

Շուշի, հասանելի կլինեմ, էլի կզանգեմ: Մինչև օրս սպասում եմ իր զանգին»,-պատմել է մայրը Սուրենը զո հվել է Շուշիի մատույցներում նոյեմբերի 6-ին: Տիկին Գալինան պատմում է, որ ինքը որդու զո հվելու մասին լուրն իմանալուց հետո հիվա նդանոցում է եղել, մի քանի օր շարունակ քնաբերի ազդեցության տակ է եղել: «Տղաս 42 օր Աղդամում էր, ինչի՞ իրեն ոչինչ չեղավ, տարան Շուշի տվեցին կրա կի տակ, բա տենց բան կարելի՞ ա, բա իրեն հարց չտա՞մ»,-ասաց նա: Սուրենի մայրն ասաց, որ տեղյակ չի եղել, որ իրեն նկարում են:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: