Թշ նամիները հարազատի և ընկերոջ տեսքով էին…Գաբի Գալոյան

Երգչուհի Գաբի Գալոյանը իր ֆեյսբուքյան էջում անկեղծ խոստովանություն է արել: starnews-ը ներկայացնում է այն: «Էլ ում հավատաս, երբ թշնամիները ընկերոջ և հարազատի տեսքով են»: Այս գրառումից երևում է, որ երգչուհին հիասթափություն է

ապրել խորը, որը կարծես, մի քանի անգամ է եղել: Նշենք, որ օրեր առաջ էլ starnews-ի աչքից չվրիպեց այն, որ երգչուհին դիմել էր իր ֆեյսբուքյան ընկերներին` հորդորելով միմյանց չվիրավորել: Գաբին գրել էր հետևյալը. «Ընկերներիս մեջ հայը հային թուրք ասողին ջնջելու եմ:

Բարոյապես բարձր պահեք, ամոթ է»: Հավելենք, որ երգչուհին վերջին շրջանում բավական պասիվ է: Նա խոստովանում է, որ վերջին իրադարձություններից հետո չի կարողանում ստեղծագործել: Հիշեցնենք, որ վերջին տարիներին Գաբին կորցրել էր նաև սիրելի մորեղբորը՝ Վանո Սիրադեղյանին:

Понравилась статья? Поделиться с друзьями: