Թեստ․ Կկատարվեն արդյոք Ձեր երազանքները մոտ ապագայում

Ուզու՞մ եք իմանալ կկատարվեն արդյոք Ձեր երազանքները մոտ ապագայում։ Պարզապես անհրաժեշտ է ընտրել պատկերներից մեկը և կատարել նոր բացահայտումներ։

Թիթեռ

Դուք մտնում եք փոփոխությունների շրջան։ Այն ամենը, ինչ նախկինում եղել է Ձեզ հետ, անհրաժեշտ էր նրա համար, որ սովորեք, թե ինչպես լինել ուժեղ և դասեր քաղել Ձեր սխալներից ու անհաջողություններից: Ժամանակն է հավատալ, որ ամենալավն առջևում է և ապրել առանց հույսը կորցնելու: Ամեն ինչ կտրուկ կփոխվի. Բայց մեկ պայմանով՝ պետք է անել այն, ինչ նախկինում անհնար էր թվում։ Վերցրեք այն ամենը, ինչին նախկինում վախենում էիք մոտենալ: Երազանքներն իրականություն դարձնելու ժամանակն է :

Հրեշտակ

Հիշեք, որ անհնար է պատասխանատվություն կրել այն ամենի համար, ինչ կատարվում է աշխարհում։ Բայց Դուք բավականին ընդունակ եք պատասխանատվություն կրել այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Ձեր կյանքում։ Այո, Դուք փորձում եք վերահսկել ամեն ինչ, բայց երբեմն այնքան դժվար է Ձեզ համար հաղթահարել զգացմունքները: Բարկության ժամանակ ընդունված որոշումը երբեք լավ ընտրություն չէ: Հանգիստ եղեք և թույլ մի տվեք, որ ուրիշները Ձեզ նյարդայնացնեն։ Սովորեք ճկունության այս ձևը և կտեսնեք, թե ինչպես է ամեն ինչ հրաշքով սկսում զարգանալ այնպես, ինչպես Դուք կցանկանայիք: Ամեն ինչ լավ կլինի։

Թագ

Մտածեք, ի՞նչ եք անում այսօր, որպեսզի հասնեք այնտեղ, որտեղ ցանկանում եք լինել ապագայում: Կարևոր է վերջապես որոշել Ձեր նպատակները, լցվել ուժով, սիրով և քաջությամբ, որպեսզի շարունակեք շարժվել դեպի Ձեր երազանքը: Հիշեք, եթե Դուք հստակ գիտեք, թե ինչ եք ուզում ամենաշատը, ապա անպայման կգտնեք Ձեր ուզածին հասնելու և Ձեզ համար նախատեսված վայրում գտնվելու ճանապարհը։

Երեխա

Փորձեք Ձեր կյանքին այլ տեսանկյունից նայել։ Օրինակ՝ երեխայի աչքերով։ Ի վերջո, հետաքրքրասեր երեխային միշտ զարմացնում և գրավում է թիթեռների թռիչքը կամ աստղային երկինքը: Սովորաբար Դուք շտապում եք՝ չնկատելով այն շատ գեղեցիկ բաները, որոնք շրջապատում են Ձեզ ամեն օր: Ժամանակն է սովորել բացել Տիեզերքի ուղարկած հաղորդագրությունները: Նրա ստեղծագործական ուժը Ձեզ միայն լավն է ցանկանում: Թույլ տվեք Ձեզ շարժվել դեպի հետաքրքիր հնարավորություններ։ Մի անտեսեք ճակատագրի նուրբ նշանները, քանի որ կյանքը միշտ առաջնորդում է Ձեզ լավագույն ճանապարհով:

Понравилась статья? Поделиться с друзьями: