Թանկագին ծնողներ, Շուտով ձեր երեխաները կհանձնեն քննություններ….

Այս նամակը գրել է սինգապուրյան դպրոցի տնօրենը իր աշակերտների ծնողներին, սակայն որքան լավ կլիներ, եթե կարդային աշխարհի բոլոր դպրոցականների ծնողները:

Սինգապուրյան դպրոցի տնօրենի նամակը աշակերտների ծնողներին.

«Թանկագին ծնողներ,

Շուտով ձեր երեխաները կհանձնեն քննություններ: Գիտեմ, որ դուք շատ խիստ անհանգստանում եք այդ առիթով: Բայց, խնդրում եմ՝ հիշե՛ք, որ աշակերտների մեջ կլինի նկարիչ, ում պետք չի լինի խորապես հասկանալ մաթեմատիկան: Կլինի գործարար, ում համար այնքան էլ կարևոր չեն պատմությունն ու գրականությունը: Կլինի երաժիշտ, ում պետք չէ քիմիան, սպորտսմեն, ում համար ֆիզկուլտուրան ֆիզիկայից կարևոր է:

Իհարկե, շատ լավ կլինի, որ ձեր երեխաները լավ գնահատականներ ստանան: Բայց, խնդրում եմ, մի՛ զրկեք նրանց ինքնավստահությունից և արժանապատվությունից, եթե այդպես չլինի: Ասեք նրանց, որ դա նորմալ է և դա ընդամենը քննություն է:

Նրանք ստեղծված են կյանքում ավելի կարևոր գործեր անելու համար: Ասեք նրանց, որ ինչպիսի գնահատական էլ ստանան, դուք սիրելու եք իրենց և չեք դատապարտելու ցածր գնահատական ստանալու համար: Խնդրում եմ, ասեք նրանց այդքանը և կտեսնեք, թե ինչպես են հետագայում նվաճելու աշխարհը:

Մի քննությունն ու վատ գնահատականը նրանցից չեն կարող խլել երազանքներն ու տաղանդը:

Եվ խնդրում եմ, մի՛ կարծեք, որ բժիշկներն և ինժեներներն են մոլորակի ամենաերջանիկ մարդիկ:

Լավագույն մաղթանքներով՝ դպրոցի տնօրեն».

Facebook Comments

Понравилась статья? Поделиться с друзьями: