Ընտրեք մոլորակը և իմացեք, թե երբ կիրականանան Ձեր երազանքները

Ընտրեք չորս մոլորակներից մեկը՝ հետևելով Ձեր ինտուիցիային և կատարեք նոր բացահայտումներ։

1. Վեներա

Ձեր չկատարված ցանկությունը և ներկայիս առաջնահերթությունը կապված է էմոցիոնալ իրավիճակի լուծման հետ։ Անկախ նրանից, Դուք ամուսնացած եք, թե պարզապես շփվում եք ինչ-որ մեկի հետ, Ձեզ համար կարևոր է խաղաղություն գտնել այդ հարաբերություններում: Վեներան սիրո մոլորակն է, և եթե այն առաջինը գրավեց Ձեզ, իմացեք, որ ճիշտ ուղու վրա եք կյանքի այս ոլորտին առնչվող որոշ հին ցանկություններ իրականացնելու համար։ Դա հավանաբար կլինի հաջորդ ամսվա ընթացքում:

2. Մարս

Եթե ​​ընտրել եք այսը մոլորակ, ապա Դուք ունեք աշխատանքի և առողջության հետ կապված բազմաթիվ ցանկություններ։ Ձեր գաղտնի ցանկությունն այն է, որ Ձեր առողջական որոշ խնդիրներ լուծվեն լավագույնս։ Դուք պետք է հստակ սահմանեք Ձեր ցանկությունը և դրա իրականացման ճանապարհին կռվեք իսկական մարտիկի պես, իսկ պատերազմի աստվածը Ձեր կողքին կլինի և կօգնի, որպեսզի ամեն ինչ լինի ճիշտ այնպես, ինչպես Դուք եք պատկերացրել: Ձեր ցանկությունն իրականացնելու համար ձեզանից երկար ժամանակ չի պահանջվի, բայց մի փոքր համբերություն է պետք:

3. Յուպիտեր

Եթե ​​ընտրել եք երջանկության և բարգավաճման մոլորակը, ապա հուսացեք, որ ամեն ինչ ավելի լավ ու արագ կընթանա, քան կարող եք պատկերացնել։ Ձեր գաղտնիքը կամ մեծ ցանկությունը մեծ գումար ստանալն է, բայց հեշտ ճանապարհով՝ ժառանգության կամ բախտի միջոցով: Յուպիտերը կօգնի իրականացնել Ձեր ցանկությունը, իսկ հաջորդ տարի Ձեզ կուղեկցեն միայն գեղեցիկ բաներ, ինչպես նաև երջանկություն բոլոր ոլորտներում։ Նրանք, ովքեր ընտրել են այս մոլորակը, հնարավորություն կունենան իրականացնելու ինչ-որ նոր ցանկություն, որը նրանց համար հանկարծակի շատ կարևոր է դարձել։

4. Երկիր

Մարդկանց համար, ովքեր ինտուիտիվ կերպով ընտրել են Երկիրը, ցանկությունը կապված է ընտանիքի հետ։ Դա կարող է լինել ընտանեկան հարաբերություններ, ինչ-որ բան կապված երեխաների կամ նրանց հաջողության հետ: Նրանք, ովքեր երիտասարդ են և ընտրել են այս մոլորակը, եթե ոչ գիտակցաբար, ապա ենթագիտակցորեն, ապա ցանկանում են որքան հնարավոր է լավագույնը ստանան իրենց տան ու ընտանիքի համար։ Դուք կունենաք դրախտի աջակցությունը Ձեր ցանկություններն իրականացնելու համար, բայց ամեն ինչ չէ, որ կանցնի ճիշտ այնպես, ինչպես պատկերացնում էիք։ Սա կարող է ավելի երկար տևել, և ձեզնից կպահանջվի որոշակի զիջումներ կամ փոփոխություններ կատարել այդ ճանապարհին: Կպահանջվի մոտ մեկ տարի, որպեսզի Ձեր ցանկություններն իրականանան:

Понравилась статья? Поделиться с друзьями: