Ընտրած բաժակը ցույց կտա, թե այս պահին ձեր կյանքում ինչին պիտի ուշադրություն դարձնեք

Թեստը պարզ է ու հեշտ․ պարզապես պիտի նայեք բաժակներին ու ընտրեք այն մեկը, որը այդ պահին կանցնի ձեր մտքով։ Երկար մի մտածեք, պարզապես ընտրեք։ Ընտրությունը ցույց կտա, թե ինչին է ցանկալի ուշադրություն դարձնել մոտ ժամանակներում։

Մանուշակագույն բաժակ

Եթե ընտրել եք սա, ապա առաջին հերթին պիտի ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը։ Գիտեք չէ՞, ինչպես է լինում։ Մի տեղ ծակծկում է, մի տեղ երեկոյան ժամերին ցավում, բայց անտեսում եք դա։ Ինքներդ ձեզ խոստանում եք հարցը լուծել, բայց հետաձգելու հետևանքով հետո ավելի լուրջ առողջական խնդիրներ են ի հայտ գալիս։

Լավ կլինի ժամանակին զբաղվել առողջական խնդիրներով՝ չսպասելով բարդացումների առաջացման։ Այդպես ավելի ձեռնտու է բոլոր առումներով։ Դժվար է բժիշկի մոտ գնալու համարձակություն ունենալը, բայց վստահեցնում ենք, արժե անել դա հենց այս պահին։

Կարմիր բաժակ

Հավանաբար ձեր կյանքում կա անհանգստացնող մի կետ, որը վաղուց եք անտեսում․ ծնողների հետ հարաբերություններ, չլուծված հարց ընկերների հետ։ Շատերի համար սա խնդրահարույց հարց է։ Եթե կան չպարզաբանված վեճեր, արժե ուշադրություն դարձնել դրանց։ Պարտադիր չէ վիճել ու արտահայտել ողջ դժգոհությունը, սակայն անկեղծ խոսակցությունն ավելորդ չի լինի։

Կապույտ բաժակ

Կարևոր է ուշադրություն դարձնել կարիերային։ Հնարավոր է, որ դժգոհ եք աշխատանքից կամ պարզապես հոգնել եք։ Սա խնդիր է, որը չի կարելի անտեսել։ Իհարկե, լավագույն խորհուրդը ատելի աշխատանքից հեռանալն է, սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ։ Եթե զգում եք, որ շատ եք հոգնել, ապա փորձեք գոնե արձակուրդ վերցնել։

Անցկացրեք այն հանգիստ պայմաններում, մտորեք, թե ինչ եք ուզում հետագայում։ Գուցե նոր գործ գտնեք այդ ընթացքում կամ մտածեք, թե ինչպես կարելի է առաջ գնալ ներկայիս աշխատավայրում։

Դեղին բաժակ

Թվում է, թե էլ ուշադրություն չեք դարձնում զուգընկերոջ հետ հարաբերություններին։ Հեշտ է ընտանեկան խնդիրները անտեսելը, եթե մտադրված չնկատեք դրանք։ Սակայն դա երբեք ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Փոխադարձ դժգոհությունը կուտակվում է և հետագայում դառնում իսկական աղետ։

Եթե որևէ մի բան անհանգստացնում է ձեզ, ապա անպայման խոսեք զուգընկերոջ հետ։ Լավ կլինի լուծում տալ խնդիրներին դեռ այն փուլում, երբ հնարավոր է անել դա հանգիստ ճանապարհով։

Понравилась статья? Поделиться с друзьями: