Էրիկ Կարապետյանը միանգամից 5 նոր տեսահոլովակ է ներկայացրել

Երգիչ Էրիկ Կարապետյանը թողարկել է իր նոր վիզուալ ալբոմը, որը կոչվում է «Հանուն քեզ»։ Ալբոմն անվանվել է համանուն երգի հիման վրա, որը երգիչն առաջին անգամ կատարել էր իր հարսանիքի օրը։

«Հանուն քեզ» ալբոմում ներառված է հինգ երգ՝ «Իմ լուսին», «Երկուսով», «Քամին տանի», «Միլիոն ու 1» եւ, իհարկե, համանուն՝ «Հանուն քեզ» ստեղծագործությունը։

Բոլոր տեսահոլովակները ներկայացված են նույն ոճում՝ գունային տարբեր լուծումներով․ ռեժիսորն Արթուր Մանուկյանն է։ Երգերը հեղինակել են Էրիկը, Գրիգոր Կյոկչյանը, Ավետ Բարսեղյանը եւ Հայկոն։

Հատկանշական է, որ երգիչը նման ոճում վիզուալ ամբոլ թողարկել էր նաեւ 2020 թ-ին։ Այն կոչվում էր «Սիրո պանդեմիա» եւ կրկին ներառում 5 երգ՝ ներկայացված տեսահոլովակներով։ Երգիչը կրկին համագործակցել էր ռեժիսոր Արթուր Մանուկյանի հետ։

NEWS.am STYLE

Понравилась статья? Поделиться с друзьями: