Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին զարգացումներին, կոշտ քննադատության է ենթարկել Իսրայելին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Էրդողանը հիշեցնելով նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին պաղեստինյան հարցի քննարկման մասին, նշել է, որ իրենք այդ ամբիոնից ներկայացրել են, թե ինչպես է «ահաբեկչական պետություն Իսրայելը 1947թ. սկսած օկուպացրել Պաղեստինի տարածքները»:

«Մենք քարտեզները ցույց ենք տալու և պատմելու ենք: Կանգ չենք առնելու: Պետք է ամբողջ աշխարհը իմանա, թե իրենից ինչ է ներկայացնում ահաբեկչական պետություն Իսրայելը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Понравилась статья? Поделиться с друзьями: