«Էս խառն աշխարհում մի հաղթանակ կա՝ սիրո հաղթանակը»․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան շքեղ կերպարում։ «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում Նազենին կրում է սեւ զգեստ։ Նրա մազերն արձակված են,

ընդգծված շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում զարդերը։ «Էս խառն աշխարհում մի հաղթանակ կա՝ սիրո հաղթանակը: Սիրով ու սիրո հանուն», — հրապարակումը մակագրել է դերասանուհին։ Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Նազենին կրում էր

սպիտակ բլուզ, որը համադրել էր նույն երանգի լայն տաբատի եւ մուգ գույնի բաճկոնի հետ։ Նա հավաքել էր մազերը, իսկ կերպարն ամբողջական էր արեւային ակնոցը։ «Իմ Երկինքն ամենուր է: Թող խաղաղ բացվի օրը… մենք շատ ունենք դրա կարիքը…. Աստծով ուժեղ

լինենք, մեր հույսը մեզ վրա պիտի լինի: Կամքով ամուր մնանք, մեր հարցերը մենք պիտի լուծենք: Սրտով անչար մնանք, էդ չարությունը միայն մեր դեմ ենք գործածում: Մաքուր պահենք Երկինքը մարդկային փոքրոգությունից ու ախտից: Լույսը՝ բարով…», — մակագրել էր նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: