Էս անգամ գարունը իր հետ տարավ կյանքիս ամենակարևորին… Դստեր հուզիչ գրառումը հոր մասին

Պապ, գիտե՞ս ես գարունը էլ չեմ սիրում։ Գիտե՞ս ես միշտ անհամբեր սպասել եմ գարնան գալուն։ Գարունն ինձ միշտ ջերմություն է տվել կյանքի նկատմամբ ,նոր ու մեծ հույզեր, սեր, ժպիտներ,

սակայն այս անգամ գարունն եկավ և իր հետ տարավ կյանքիս ամենակարևորին նա եկավ և ինձանից խլ եց՝ ինձ կենսուրախ ժպիտ և ուժ տվողին, որով ապրում էի՝ արևի նման տաք ու լուսավոր Նա ինձանից խ լեց ամենաթանկը՝ քո ժպիտը և քեզ, Պա՜պ։ Էլ չեմ սիրում գարունը։ Հիշու՞մ ես պապ, երբ դեռ երեխա

էի, հիմա էլ երեխա չեմ….սխալվեցի ,պապ։ Երբ ես ավելի փոքր էի կույրի պես հավատում էի այն մտքին ,որ ինձ արագիլն է բերել։ Ես չգիտեի, որ այդ արագիլը լինել»ւ է իմ կյանքի հերոսը, իմ միակը, անփոխարինելին։ Գիտե՞ս պապ, տարօրինակ զգացողություն ունեմ սրտիս մեջ, ինչ որ բան եմ զգում, ինչ որ ուրիշ բան չեմ կարող ասել՝

անծանոթ է , սակայն ոչ խորթ։ Հարազատ է ինձ այդ զգացումը, շատ տաք է պահում հոգիս։ Ուզում եմ երկար խոսենք, պա՜պ։ Ցանկանում եմ պատմեմ սրտումս կուտակվածը։ Ցանկանում եմ միասին հիշենք, պապ։ Սիրում եմ քեզ շա՜տ։ Սիրում եմ հայացքդ, նուրբ ձեռքերդ։ Մենակ քո ներկայությունն ու ժպիտն էր ինձ ուրախացնում, պա՜պ։ Ժպիտ, որ

գարունը տարավ։ Սիրում եմ քո ջերմությունը , քո շունչն ու քո թախծոտ աչքերը։ Այն աչքերը, որ միշտ փայլել են իմ ճանապարհին և երբեք չեն թողել հայտնվեմ խավարի մեջ։ Պա՜պ, սիրում եմ քո այնքան պարզ ու մաքուր հոգին, որում ամենից

այնքան շատ կա։ Ինչքան եմ գնահատում քեզ հետ անցկացրած ամե մի ակնթարթը, ինչքան եմ կարոտում քո ձայնը, քո խորհուրդները, պա՜պ։ Կարոտում եմ, պա՜պ… կարոտում եմ, ոնց երկար անձրևների ժամանակ՝ ծաղիկը անձրևին։ Ցանկանում եմ

փաթաթվել , ինչպես կփարվեր մայրը՝ երկու տարի հետո բանակից վերադարձած որդուն։ Սիրում եմ, ինչպես մարդն է սիրում թթվածինն ու առանց որի չի կարող ապրել։ Ատո ւմ եմ քեզ, կարո՛տ Հերոսները էջից

Понравилась статья? Поделиться с друзьями: