Էդգար Իգիթյանի որդին 2 տարեկան է. Ահա թե ինչպե՞ս է ընտանիքը նշել օրը

Երեկ՝ Հունիսի 16-ին էդգար Իգիթյանի որդու՝ Լեոնի ծննդյան տարեդարձն էր։ Այդ մասին իր սոցիալական էջերում հայտնել է դերասանի կինը՝ Լուսինեն։ Նա հրապարակել էր մի քանի ընտանեկան լուսանկար ու դրան կից գրել հետևյալը.

«Շնորհավոր օրհնված ծնունդդ մեր 2 տարեկան գանձ Տեր շնորհակալ ենք, որ հենց Լեոնին ես մեզ տվել».- Գրել էր Լուսինեն։ Էդգարն ու նրա կինը հաճախ են Լեոնի մասնակցությամբ հոլովակներ հրապարակում։ Մի անգամ իր հարցազրույցներից մեկի ժամանակ Դերասանը խոսել էր առաջնեկի անվան ընտրության մասին։

«Ուզում էինք տարբերվող անուն լինի։ Երկար ուսումնասիրում էինք տարբերակները, Լեոնը երկուսիս էլ միանգամից դուր եկավ, նաև հետաքրքիր բացվում է` Լուսինեի, Էդգարի որդի։ Ինձ համար հենց տղայի անուն է։ Համանուն ֆիլմն էլ շատ եմ սիրում, տպավորված եմ տղամարդկային կերպարով».- նշել էր դերասանը։

Մանրամասն՝ տեսանյութում.

Понравилась статья? Поделиться с друзьями: