Զոհրապ Եգանյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Սա Հայրենիք է ու Հյուրատուն չէ, դուք էլ խոպան չեք եկել»

Զոհրապ Եգանյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Ամբողջ ազգով ձև ենք բռնել, թե չէինք հասկանում, որ վաղուց Արցախը կորցնում էինք: «Ամենահայրենասեր» հայերը թռնում էին բանակից, հետո թռցնում են իրենց երեխաներին, «ամենահայրենասերները» կանանց տանում են երկրից դուրս երեխա ունենալու,

համատարած «վիզդնոցի», զոռբայություն ու ամեն տեղ ձև, կեղծ հայրենապաշտություն, աշխարհի լավագույն կենացները Հայրենիքի ու ծնողի միջև զուգահեռներով: Մեր ազգը լավ խոսում է, խոսում է մինչև այնտեղ, երբ հերթը հասնում է իրեն:

Դուք 2 տարի եք պարտք, դուք որ փախաք Հայրենիքի պաշտպանության ձեր պարտքից` մեծ-մեծ խոսելու իրավունք չունեք: Ի դեպ` ուշադիր հետևելու եմ, թե նախընտրական ցուցակների առաջին 20 տեղերում քանի տղամարդ է ծառայել բանակում, հետևելու եմ ու պարզենք, թե քանսի երեխեն է ծառայել կամ ծառայում: Սա Հայրենիք է ու Հյուրատուն չէ, դուք էլ խոպան չեք եկել»:

Понравилась статья? Поделиться с друзьями: