Զինվորի վիրահատությունը բարեհաջող անցավ… Հիմա վերականգնման փուլում է

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «44-օրյա պա տերազմի մասնակից Լյովիկ Մայիլյանը ստացած վնասվածքի արդյունքում ծնկի վիրահատության կարիք ուներ։ Հայրը` Արմենը, զբաղված էր վիրահատության համար անհրաժեշտ զգալի գումարի

հայթայթմամբ։ Գրավոր հարցում եմ ուղարկել ՊՆ, ստացել գրավոր պատասխան առ այն, որ կառավարության համապատասխան որոշմամբ զինվորի վիրահատության ողջ գումարը հատուցելու է կառավարությունը։ Պատասխանը փոխանցել եմ Օձունի բուժամբուլատորիա, որտեղ զինվորը հաշվառված էր։ Օձունի ԲԱ-ն կազմել է ուղեգիրը,

Լյովիկն արդեն վիրահատվել է։ Իմ դերը եղել է զուտ կազմակերպչական։ Ուրախ եմ արձանագրել, որ վիրահատությունն անցել է բարեհաջող, զինվորը վերականգնման փուլում է։ ՊՆ գործընկերներիս շնորհակալ եմ արագ արձագանքման, խնդրի լուծման համար։ Զինվորին այցելել էի մինչև վիրահատությունը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: