Զարուհի Բաբայանը`TikTok-յան տեսանյութերի և իր ակտիվության մասին․ Տեսանյութ

Երգչուհի Զարուհի Բաբայանը հյուրընկալվել է Ռաֆայել Երանոսյանի «Երեկոն Շանթում» հաղորդմանը: Starnews-ը հետևել է զրույցին և նկատել, որ երգչուհին խոսել է իրենց`TikTok-յան ակտիվության մասին: Զարուհին նշել է, որ առաջարկը

եղել է դստեր`կրտսեր Սոֆի Դևոյանի կողմից. «Սկզբից շատ դժվարությամբ համաձայնվեցինք, Սոֆիի գաղափարն էր, ես`դժվարությամբ, տիկին Դևոյանը`շա՜տ դժվարությամբ համաձայնվեց, ու մինչև այսօր, երբ պետք է նկարվենք, ամեն

անգամ Սոֆիի առաջարկելուց հետո ասում ենք, հա՞բայց, նկարե՞նք»: Զարուհու խոսքով`իրենք շատ են տանջվում. «Շատ ենք տանջվում, թվում է թե եղածը բան չի, 20 վայրկյան բան ա, բայց չգիտես ինչու երկար ժամանակա քեզանից խլում,

բակց քանի որ մոր 3-ի այսպես ասած TikTok-յան շարժումը դուր է գալիս հանդիսատեսին, մենք էլ փորձում ենք անել սիրուն բաներ և տեղադրել»: Զարուհու խոսքով` երբեմն կարծիքները տարբեր են լինում. «Երբեմն նաև արժանանում ենք

իհարկե շատ կտրուկ և ծայրահեղ կարծիքների,բայց էնպես չի որ դա մեզ տխրեցնում է: Ամեն դեպքում մենք անում ենք սիրուն բան, ճիշտ է`դժվարությամբ, բայց սիրով: Մեկ-մեկ մեզ էլ է սկսում դուր գալ արդեն»:

Понравилась статья? Поделиться с друзьями: