Երկար ժամանակ չէի գրում, չէի խոսում սրա մասին` 6 ամիս ա մեր տունը “դատարկ” էր… Գարիկ Պապոյան

Հումորիստ, դերասան Գարիկ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել ու գրել.

«Արդեն եղավ 6 ամիս..

Երկար ժամանակ չէի գրում ու չէի խոսում սրա մասին..

Շամին ապրեց 10 տարի..

2012 հունիս – 2022 հունիս:

10 տարի առաջ լցրեց իմ ու Մարիաննայի նոր ձևավորվող ընտանիքը լիքը ջերմությամբ, կրծած կոշիկներով ու գիշերային խրմփոցով..

Մեր Շամին էր` մեկ-մեկ չարաճճի, չլսող: Մեկ-մեկ ժամերով ոտքերիդ նենց խորը քնած, որ չէիր շարժվում, որ չարթնանա..

Ու տենց..

6 ամիս ա մեր տունը “դատարկ” էր..

Վերջերս, ծննդյանս օրը, մեզ նվիրեցին Բալիին` մեր նոր բնակչին, ով դեռ շատ փոքրիկ ա, չի լրացնի Շամիի տեղը, բայց կունենա իրենը:

Ու մինչև նրան կասեք ողջույն, ճիշտ գտա, որ Շամիին ասեք մնաս բարով:

#shami …»:

Понравилась статья? Поделиться с друзьями: