Երեւանում 53-ամյա կինը երկվորյակ է լույս աշխարհ բերել 12 տարի անպ տղու թյունից հետո․ սա շատ հու զ իչ պատմություն է

Ռուզաննա Ս.-ն հիսուն տարեկան էր, երբ դիմեց «Աստղիկ» ԲԿ-ի ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունք: Նա երկար տարիներ բուժում էր անցել, ԱՄԲ-ի մի քանի անհաջող փորձ կատարել: Ռուզաննան ու իր ամուսինը շատ էին ուզում երեխա ունենալ, սակայն՝ ապարդյուն: Նրանք արդեն հուսահատվել էին, բայց որոշեցին եւս մեկ անգամ փորձել:

Այս տարի ապրիլի յոթին Ռուզաննան վերջապես ավելի քան տասներկու տարի սպասելուց հետո երկու տղայի լույս աշխարհ բերեց: «Աստղիկ» ԲԿ-ի ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի կլինիկական ղեկավար Մարինա Մկրտչյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց, որ Ռուզաննային ԱՄԲ պրոցեդուրային պատրաստելու համար մոտ 2 տարի է պահանջվել:

«Երկար, քրտնաջան աշխատանք էր պահանջվում, եւ մենք ռիսկի դիմեցինք՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիային: Ի վերջո մենք հասանք ցանկալի արդյունքի», — պատմեց մասնագետը: 2020 թվականի օգոստոսին, վերջապես, պացիենտին տեղադրել են 2 սաղմ: Սեպտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ կինը հղիացել է, իսկ նոյեմբերին՝ Արցախում պատե րազմի ժամանակ, պարզվել է, որ նա երկվորյակի է սպասում:

«Աստված ինձ ուղարկեց որդիների, ապագա զինվորների», — ասել է այդ ժամանակ Ռուզաննան: Բժիշկներին այդ լուրը եւ՛ ուրախացրել է, եւ՛ մտահոգել: «Երբ մենք իմացանք, որ ամեն ինչ ստացվել է, բառերով չեմ կարող նկարագրել, թե որքան երջանիկ էինք: Մյուս կողմից, իհարկե, մտահոգվում էինք, քանի որ պացիենտը տարիքով մեծ է, ու ոչ թե մեկ, այլ երկու երեխա են լույս աշխարհ գալու», — պատմում է Մարինա Մկրտչյանը:

Ռուզաննայի հղիությունը հեշտ չի անցել, սակայն եւ՛ նա, եւ՛ նրա հետ աշխատող բժշիկներն արել են ամեն ինչ, որպեսզի այն բարեհաջող ավարտ ունենա: Եվ վերջապես 36-րդ շաբաթում կե սարյան հատ մամբ ծնվեցին երկվորյակներ Էմիլն ու Լեւոնը: Ծնվելիս նրանք կշռել են 2200 եւ 2400 գրամ, եւ արդեն 12-րդ օրը դուրս են գրվել ծննդատնից:

Ռուզաննան Հայաստանում հաջողությամբ հղիացած եւ ծննդաբերած ամենատարիքով պացիենտներից մեկն է: Եվ նրա օրինակը կարող է հույս ներշնչել իր տարիքի ու երեխաների մասին երազող շատ կանանց:

Հիշեցնենք, որ նոր ծրագրի շրջանակում մինչեւ 53 տարեկան կանայք, ովքեր որդի են կորցրել Արցախի պատե րազմում, պետպատվերի շրջանակներում ԱՄԲ անելու հնարավորություն կունենան: «Աստղիկ» ԲԿ-ն եւս այդ ծրագրի շրջանակում ընդունում է պացիենտների:

«Մեր վերականգնողական բաժանմունքը հիմնել է հայտնի իսրայելցի բժիշկ Ռաուլ Օրվիետոն, եւ մենք աշխատում ենք համաշխարհային լավագույն պրոտոկոլներով ու ստանդարտներով: Այսօր մեր բաժանմունքը պատրաստ է աշխատել ցանկացած, նույնիսկ ամենաբարդ դեպքերով դիմած մարդկանց հետ», — ասաց մասնագետը:

Մարինա Մկրտչյանը նշեց, որ նախկինում նման բան դժվար էր պատկերացնել, սակայն ժամանակակից աշխարհում 50 տարեկան կանայք կարող են ծննդաբերել: Վերոհիշյալ ծրագրի շրջանակում կամ սեփական նախաձեռնությամբ բուժկենտրոն դիմած կանայք առաջին հերթին պետք է հետազոտվեն, եւ եթե պարզվի, որ նրանք առողջ են եւ որեւէ հակացուցում չունեն հղիության համար, նրանք ունեն բոլոր շանսերը ապագայում զգալու մայրության բերկրանքը:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: