Երեւանի քաղաքապետի անսպասելի որոշումը․ Խառնաշփոթ մայրաքաղաքում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երեւանի ավագանին արտահերթ նիստ է գումարել։

Նիստում քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը նախագիծ ներկայացրեց, ըստ որի.«ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել:

Երևան քաղաքի ավագանու 23.12.2020 թվականի թիվ 315-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ ինքնակամ կառույցների օտարման կամ օգտագործման տրամադրելու հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմանը համապատասխան:

Վերոգրյալից բխում է, որ Երևան համայնքի ավագանին ինքնակամ կառույցների տնօրինման հետ կապված սեփական կարգ չի սահմանել և որոշել է, որ այն պետք է կարգավորվի ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Ներկայումս առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու քննարկվող որոշումից նշված կարգավորումները հանել և ինքնակամ կառույցների տնօրինումը իրականացնել Երևան քաղաքի ավագանու որոշմամբ համայնքային այլ գույքերի տնօրինման համար սահմանված ընդհանուր կարգով:

Միաժամանակ ամրագրել, որ Երևանի քաղաքապետը իրավասու է քանդելու համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ շինությունը՝ անկախ դրա օրինականացման ենթակա լինելու հանգամանքից»։

Մարգարյանը նաեւ ավելացրեց. «Խոսքն այս կարգավորումներով այն ինքնակամ կառույցների մասին է, որոնց վերաբերյալ մինչեւ հունվարի 31-ը օրինականացման դիմումներ չեն ներկայացվել: Այսինքն՝ ստացվում է, որ անձը, որն ինքնակամ շինություն է կառուցել համայնքային տարածքում, այդ շինությունը ամբողջությամբ անցնում է համայնքի սեփականությանը»։

39 կողմ, 0 դեմ ձայնով որոշումն ընդունվեց։

Понравилась статья? Поделиться с друзьями: