Երբ ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, կյանքը կդադարի անարդար թվալ… Քրիստինա Կարապետյան

Դերասանուհի Քրիստինա Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային հմայիչ կերպարում։ Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Քրիստինան սեւ բլուզ է կրում, որը համադրել է ջինսե շորտի եւ սպիտակ երանգի սպորտային

կոշիկների հետ։ Նա առանց շպարի է, մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջական է դարձնում ծղոտե լայնեզր գլխարկը։ «Երբ ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, կյանքը կդադարի անարդար թվալ… կյանքում կատարվող ամեն բան բացարձակ ճշմարտություն է…

(իմ գիտակցմամբ)։ Ամեն ինչ լինում է տեղին ու ժամանակին… Ներս նայենք ավելի շատ, որ կարողանանք երկինքը տեսնել…», — հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է դերասանուհին։ Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Քրիստինան սպիտակ

բլուզ էր կրում, որը համադրել է ջինսե տաբատի եւ սպորտային կոշիկների հետ։ Նա հավաքել էր մազերը, նախապատվությունը տվել էր նվազագույն շպարին։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջացնում էր սպորտային գլխարկը։ Հրապարակումը մեկնաբանված չէր։

Понравилась статья? Поделиться с друзьями: