«Երբեք չեմ լքի, որքան էլ մեծ լինի հիասթափությունս ու երբեք չեմ․․․» Վահե Տեր-Մինասյան

Վահե Տեր-Մինասյանն իր հրաշք զավակների, սիրելի տիկնոջ և հայրիկի հետ միասին նշում է իր ծննդյան տարեդարձը, որը, ինչպես հայրն է ասել, ընթացել է գործնական առօրյայի մեջ։ Վահե Տեր-Մինասյանն իր տարեդարձի օրվա առիթով իրեն ուղղված

շնորհավորանքների տարափին այսպիսի շնորհակալական գրառմամբ է պատասխանել․ «Իմ շատ սիրելի ընկերներ ու բարեկամներ, շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար։ Բնական է, որ տրամադրությունս հեռու է տոնականից, քանի

դեռ իմ 120000 քույրեր ու եղբայրներ, ծերեր ու մանուկներ պատանդի կարգավիճակում են։ Կավելացնեմ միայն, որ ինչ էլ լինի այսօր կամ վաղը, երբեք չեմ դադարի սիրել իմ հայրենիքը, պայքարել նրա ազատության ու բարեկեցության համար։

Երբեք չեմ լքի, որքան էլ մեծ լինի հիասթափությունս ու երբեք չեմ դադարի երազել այն Հայաստանի մասին որ վաղն է գալու։ Բոլորիդ մաղթում եմ առողջություն, սեր ու միասնություն»,- իր մտահոգ գրառումը եզրափակել է Վահե Տեր-Մինասյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: